Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Հավի խորոված թևիկներ և ֆեյխոյսով սալսա

Հավի խորոված թևիկներ և ֆեյխոյսով սալսա
Պատրաստեք հավի խորոված թևիկներ և ֆեյխոյսով սալսա հետևյալ բաղադրատոմսով
Հավի խորոված թևիկներ և ֆեյխոյսով սալսա շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Հավի թևիկները թեև շատ կալորիաներ և խոլեստերին են պարունակում, բայց շատ համեղ են: Կարելի է երբեմն պատրաստել և վայելել, օրինակ՝ ֆեյյով սալսայի հետ:



Ինչպես պատրաստել հավի խորոված թևիկներ և ֆեյխոյսով սալսա
Թասի մեջ լցնել կարմիր քաղցր պղպեղը, սև թարմ աղացած պղպեղը, աղ և ձիթայուղ լցնել, խառնել: Հավի թևիկների վերջին հատվածը հեռացնել, թևիկը հոդից կիսել, կտորները լցնել մարինադի մեջ, լավ տրորել, որպեսզի բոլոր կտորները հավասարաչափ պատվեն մարինադով, ապա ծածկել, մարինացնել 1-2 ժամ: Ջեռոցի տապակի մեջ ծովային կամ խոշոր քարաղ լցնել, ավելացնել ծիտրոնի պոկոտած տերևները, խառնել, տապակի վրա ցանց դնել, ցանցի վրա շարել թևիկները: Տապակը դնել նախապես 230° տաքացրած ջեռոցը: Վերին ջեռուցումը գրիլը, անպայման միացնել: Թևիկները եփել 25 րոպե՝ ընթացքում մեկ անգամ շրջելով: Մատուցել տաք:
ՖԵՅԽՈԱՅՈՎ ՍՈՈՒՍ
Ֆեյխոա 10 հատ
Կիտրոնի հյութ 1 ճ.գդ.
Կարմիր սոխ 1 գլ.
Շագանակագույն շաքարավազ 1 ճ.գդ.
Համեմ փ.փունջ
Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Ֆեյխոան կլպել, կլեպը չորացնել՝ թեյի հետ թրմելու համար, իսկ միջուկը՝ սոխի հետ աղալ, լցնել թասի մեջ: Զանգվածին կիտրոնի հյութ, շաքարավազ, աղ ու սև պղպեղ ավելացնել, լավ հարել, ապա ավելացնել մանր կտրտած համեմը: Խառնել և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի խորոված թևիկներ և ֆեյխոյսով սալսա
  հավի թևիկներ 1 կգ
  ձեթ
  աղ
  սև պղպեղ 0,5 թեյի գդալ
  կարմիր աղացած պղպեղ 0,5 ճաշի գդալ
  ծիտրոն 3 ցողուն
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1120 դրամ,
իսկ կալորիականությունը ` 92 կկալ

Տեսանյութ

Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top