Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Հավի լցոնած կրծքամիս

Հավի լցոնած կրծքամիս
Պատրաստեք հավի լցոնած կրծքամիս հետևյալ բաղադրատոմսով
Հավի լցոնած կրծքամիս շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Հավի կրծքամիս պատրաստելու հարյուրավոր եղանակներ կան: Թերևս լավագույն տարբերակը այն նախ մարինացնելն է, ապա լցոնելը:



Ինչպես պատրաստել հավի լցոնած կրծքամիս
Թասի մեջ թթվասերին խառնել սոյայի սոուսը, շաքարավազը, լավ խառնել: Վրան ճզմել սխտորը, ավելացնել մանրացրաց սամիթը և լավ խառնել ավելացնելով աղ և պղպեղներ: Հավի կրծքամսին գրպանիկներ կտրել խորը և դնել մարինադի մեջ, թողնել մսակտորները մարինացվեն: Թավայի մեջ թեթևակի բովել նուշը: Խճողակը պատրաստելու համար թավայի մեջ տաքացնել բուսայուղը, սոխը մանր կտրտել, սոխերած անել: Մանր կտրատել գազարը և ավելացնել սոխերածի վրա: Կտրատել մանր նաև կարմիր պղպեղը և ավելացնել խճողակին խառնել: Ավելացնել նաև մանր կտրատած նեխուրի ցողունները, սխտորն ու նուշը, լավ խառնել, համեմել աղ ու պղպեղներով, թողնել մի փոքր տապակվի: Խճողակը տեղափոխել ամանի մեջ: Վերցնել ջեռոցի տապակը, վրան յուղաթուղթ փռել: Հավի կրծքամիսը լցոնել խճողակով, ամրացնել չոփիկներով, դնել տապակի մեջ և տեղափոխել 190° տաքացրած ջեռոցը, եփել 30-35 րոպե:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի լցոնած կրծքամիս
  հավի կրծքամիս 400 գրամ
  թթվասեր 100 մլ
  սխտոր 2 պճեղ
  սամիթ 0.5 փունջ
  շաքարավազ 1 թեյի գդալ
  սոյայի սոուս 4 ճաշի գդալ
  ձեթ 4 ճաշի գդալ
  գազար 1 հատ
  սոխ 1 գլուխ
  նեխուր 3 ցողուն
  կարմիր պղպեղ 1 հատ
  նուշ 50 գրամ
  աղ
  սև պղպեղ
  կարմիր աղացած պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1730 դրամ,
իսկ կալորիականությունը ` 169 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top