Խնձորով հավի կրծքամիս Հայկական Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Տապակած հավ խնձորով. այս ճաշատեսակը ազգային խոհանոցներում հաճախ է հանդիպում, հայկական խոհանոցում էլ կա: Այն համարվում է տոնական ուտեստ. Խնձորի բույրն ու թթվաշությունը հավի մսի հետ հրաշալի է համադրվում:
Ինչպես պատրաստել խնձորով հավի կրծքամիս
Խնձորը կլպել, սերմատուփը հեռացնել, բարակ-բարակ շերտատել, վրան կիտրոնի հյութ ցողել: Սոխն ու սխտորը մանր կտրտել: Հավի կրծքամիսը լայնութամբ կիսել աղ ու պղպեղ անել, 2 կողմից յուղով տապակել, տաք պահել. նույն տապակում մանր կտրտած սոխը տապակել, ավելացնել սխտորը, չամիչն ու խնձորը, մի քիչ տապակել, ապա լցնել գինին ու արգանակը, համեմել աղ ու պղպեղներով, դարչինով, դնել նաև հավի միսը և եփել 8-10 րոպե: Խնձորով հավի կրծքամիսը մատուցել խաշած բրնձի հետ:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խնձորով հավի կրծքամիս
հավի կրծքամիս 450 գրամ
խնձոր 2 հատ
սխտոր 1 պճեղ
կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
սոխ 1 գլուխ
յուղ 2 ճաշի գդալ
չամիչ 50 գրամ
սպիտակ գինի 50 մլ
մսի արգանակ 150 մլ
դարչին 1 պտղունց
աղ
սև պղպեղ
բրինձ 150 գրամ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1870 դրամ,
իսկ կալորիականությունը ` 216 կկալ