Տաք ուտեստներ

  • Հավի լցոնած դոշ երշիկով

    Յուղոտ երշիկը, սալորաչիրն ու պանիրը կտրել ձողիկների նման, մաղադանոսի տերևները մանրացնել: Հավի դոշը սուր դանակով գրքի նման բացել, վրան սննդային թաղանթ փռել, ծեծել կամ գրտնակել:
  • Հավի լյարդով պաշտետ

    Կարագի կեսը թողնել մինչև սենյակային ճերմաստիճանի դառնալը: խնձորը կլպել, սերմատուփը հեռացնել, կտրտել, սոխը նույնպես կտրտել և խնձորի հետ 20գ կարագով տապակել:
  • Ձվաձեղով փաթեթներ

    Կաղամբը, կարմիր և կանաչ պղպեղները, կանաչ սոխը բարակ շերտատել, գազարը բանջարեղենի մաքրելու գործիքով բարակ ժապավենների կտրտել, թեթևակի մանրացնել, հավի խաշած միսը թել-թել անել:
  • Հավով գալանտին

    Հավի բդի ոսկորը հեռացնել, միսը 2 անգամ աղալ կամ 2 ձվի սպիտակուցի, աղ ու պղպեղների հետ գործիքով հարել: Հավի մեջքից կտրվածք անել, ոսկորները հեռացնել:
  • Հավի խմորապատ թևիկներ

    Հավի թևիկների վերին մասի ջլերը հոդի մասից դանակով անջատել, ապա միսը շրջել դեպի մյուս հոդն այնպես, որ փայտիկով պաղպաղակի նմանվի:
  • Դդմիկով և հավի մսով ռուլետ

    Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, այն պատել ձիթայուղի բարակ շերտով: Դդմիկները երկարությամբ 0,5 սմ հաստության լեզվակների կտրտել, շարել ջեռոցի տապակի մեջ, աղ անել:
  • Հավի լցոնած կրծքամիս

    Թասի մեջ թթվասերին խառնել սոյայի սոուսը, շաքարավազը, լավ խառնել: Վրան ճզմել սխտորը, ավելացնել մանրացրաց սամիթը և լավ խառնել ավելացնելով աղ և պղպեղներ:
  • Հավի դոշով եփովի երշիկ

    Հավի միսը կտրտել, ավելացնել մանրացրած սխտորը, աղալ կամ հարիչով մանրացնել, ավելացնել սերուցքը, շարունակել հարել, ապա մեկիկ-մեկիկ ավելացնել սպիտակուցները, համեմել աղ:
Top