Հավի լցոնած դոշ երշիկովա շատ համեղ Թռչնամսով ուտեստ է:
Հավի դոշը դիետիկ մթերք է, դա լավ է, սակայն մի փոքրիկ թերություն ունի` ուտեստը մի քիչ չոր է ստացվում: Մի քանի փոքրիկ խորամանկություն` և ամեն ինչ հրաշալի կստացվի:

Ինչպես պատրաստել հավի լցոնած դոշ երշիկով
Յուղոտ երշիկը, սալորաչիրն ու պանիրը կտրել ձողիկների նման, մաղադանոսի տերևները մանրացնել: Հավի դոշը սուր դանակով գրքի նման բացել, վրան սննդային թաղանթ փռել, ծեծել կամ գրտնակել, աղ ու պղպեղ անել, մի եզրին դնել մաղադանոսի տերևներ, սալորաչրի, պանրի և երշիկի շերտերը, ռուլետ փաթաթել, թելով կապել, լավ օծել ձիթայուղով: Տապակը տաքացնել, ռուլետները բոլոր կողմերից թեթևակի տապակել, տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, ծածկել ալյումինաթղթով և 180° ջերմությամբ ջեռոցում եփել մոտ 30 րոպե: Թասի մեջ մայոնեզ, գինու քացախ, մանանեխ, մանր կտրտած մաղադանոս լցնել, համեմել պղպեղով, հարել: Կանաչ լոբին ջրքամել, լոլիկը ոչ մանր կտրտել, լցնել լոբու վրա, համեմել աղ ու պղպեղով, մի քանի կաթիլ ձիթայուղով, խառնել: Ռուլետները ազատագրել թելից, կտրտել, վրան սոուս լցնել և մատուցել կանաչ լոբով աղցանի հետ:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի լցոնած դոշ երշիկով













Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1800 դրամ,
իսկ կալորիականությունը ` 175 կկալ