Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Դդմիկով և հավի մսով ռուլետ

Դդմիկով և հավի մսով ռուլետ
Պատրաստեք դդմիկով և հավի մսով ռուլետ հետևյալ բաղադրատոմսով
Դդմիկով և հավի մսով ռուլետ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Հավի դոշը դիետիկ միս է, այն շատ սպիտակուց և քիչ յուղ է պարունակում: Այն միայն մեկ թերություն ունի՝ չոր է, մենք դա կշտկենք: Առաջարկում ենք հավի դոշով և դդմիկով շատ հետաքրքիր ուտեստ պատրաստել:



Ինչպես պատրաստել դդմիկով և հավի մսով ռուլետ
Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, այն պատել ձիթայուղի բարակ շերտով: Դդմիկները երկարությամբ 0,5 սմ հաստության լեզվակների կտրտել, շարել ջեռոցի տապակի մեջ, աղ անել, 5-7 րոպեով դնել 150° տաքացրած ջեռոցը, թողնել թեթևակի փափկեն, որպեսզի հնարավոր լինի դրանք փաթաթել: Հավի դոշը լայնակի կիսել, շերտերի վրա սննդային թաղանթ փռել, ծեծել, համեմել աղ ու պղպեղներով, բարակ ձողիկների նման կտրտել, ճզմած սխտոր և աջիկա ավելացնել, խառնել, թողնել 5 րոպե մարինացվեն: Դդմիկի շերտերը հանել ջեռոցից, ամեն շերտին մսի ձողիկներ դնել, ռուլետ փաթաթել, ապա դրանք քաշել բամբուկե շամփուրիկների վրա, դասավորել ջեռոցի յուղած տապակի մեջ, վրան քերած պանիր շաղ տալ, դնել 180° տաքացրած ջեռոցը. Եփել 25 րոպե:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դդմիկով և հավի մսով ռուլետ
  դդում 3 հատ
  հավի կրծքամիս 400 գրամ
  սխտոր 2 պճեղ
  պանիր 50 գրամ
  աջիկա 1 թեյի գդալ
  աղ
  սև պղպեղ
  ձեթ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 860 դրամ,
իսկ կալորիականությունը ` 131 կկալ

Տեսանյութ

Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top