Հավի խմորապատ թևիկներ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ճապոնական խոհանոցում հավը մասնատում են այնպես, որ հարմար լինի ուտել, քանի որ` սեղանին դանակ չեն դնում: Թևիկները և բդերի միսը ոսկորի մի կողմից անջատում են, միսը շրջում այնպես, որ ոսկորը էսկիմոյի փայտիկի դերում հայտնվի:

Ինչպես պատրաստել հավի խմորապատ թևիկներ
Հավի թևիկների վերին մասի ջլերը հոդի մասից դանակով անջատել, ապա միսը շրջել դեպի մյուս հոդն այնպես, որ փայտիկով պաղպաղակի նմանվի: Ջրիկ խմոր պատրաստել` խառնելով ալյուրն ու գարեջուրը, համեմել աղ ու պղպեղով: Ձիթայուղը սոտեյնիկի մեջ տաքացնել, հավի նախապատրաստած թևիկները թաթախել ջրիկ խմորի մեջ և տապակել: Պատրաստի թևիկները դնել թղթե անձեռոցիկի վրա, ապա տեղափոխել մարոլի տերևներով ափսեի մեջ, զարդարել կիտրոնի շերտերով և Պիրի-պիրի պղպեղով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի խմորապատ թևիկներ









Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1800 դրամ,
իսկ կալորիականությունը ` 158 կկալ