Սուրճ

  • Վիեննական սուրճ

    Սերուցքը հարել: Բաժակները տաքացնել: Թունդ սուրճ եփել, բաժակները կիսով չափ լցնել սուրճով: Վրան գդալով դնել հարած սերուցքը, սերուցքի վրա ցանել քերած շոկոլադ:
  • Ավանդական արաբական սուրճ

    Ջուրը լցնել սրճեփի մեջ, հասցնել եռման: Կրակից վերցնել: Ջրի մեջ լցնել սուրճը: Խառնել, որ փրփուր առաջանա, և նորից դնել կրակին: Հենց որ սուրճն սկսի բարձրանալ, մեկ թեյի գդալ սառը ջուր ավելացնել:
  • Ալկոհոլային սուրճ

    Բաժակի մեջ լցնել սուրճը նախապես շաքարավազով եփված, այնուհետև վիսկին և զարդարել սերուցքով:
  • Արքայական սուրճ

    Դեղնուցները հարել 4 թեյի գդալ շաքարավազի հետ մինչև սպիտակելը: Վերջում ավելացնել սուրճի լիկյորը: Եփել սովորական սուրճ: Ավելացնել մնացած շաքարավազը:
  • Սուրճ ֆրապպե

    Բլենդերի մեջ լցնել սուրճ, շաքարավազ, մի քիչ ջուր, հարել մինչև փրփրելը: Ավելացնել մի բաժակ ջուր, կաթ և սառույց: Մատուցել ձողիկով:
  • Զովացնող սուրճ

    Սուրճը, կաթը և շաքարավազը բլենդերով հարել, այնուհետև լցնել մատուցվող բաժակի մեջ և ավելացնել պաղպաղակը:
  • Սուրճ շերբեթ

    Փոքրիկ կաթսայի մեջ տաքացնել ջուր, խառնել շաքարավազը, մեկ-երկու րոպե եռացնել: Սուրճ եփել, 3 թ. գդ. սուրճ և 300 մլ ջուր, ավելացնել նաև դարչին:
  • Մոկկո սուրճ

    Մաքրած նուշը լցնել ջեռոցի տապակի մեջ, որի վրա յուղաթուղթ է փռված: Բովել, մինչև ոսկեգույն դառնան: Կաթը լցնել միջին չափի տարայի մեջ, մեջը լցնել արդեն բոված նուշը և նարնջի կեղևը:
Top