Հավով գալանտին շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:
Այսօր առաջարկում ենք պատրաստել հավով տոնական մի նախուտեստ:
Ինչպես պատրաստել հավով գալանտին
Հավի բդի ոսկորը հեռացնել, միսը 2 անգամ աղալ կամ 2 ձվի սպիտակուցի, աղ ու պղպեղների հետ գործիքով հարել: Հավի մեջքից կտրվածք անել, ոսկորները հեռացնել: Ոսկորներից կարելի է արգանակ պատրաստել՝ ապուրի համար: Սննդային թաղանթի վրա, կաշին ներքև, դնել հավի մսեղիքը, հաստ մասերից մսակտորները տեղափոխել այն մասերին, որտեղ միսը քիչ է, աղ ու պղպեղներ անել, շաղ տալ բարակ ձողիկների կտրտած բաստուրման, դրա վրա հավասարաչափ շերտերով դասավորել նախապատրաստված խճողակն այնպես, որ մսեղիքի եզրերը 1.5 սմ-ի չափ բաց մնան: Այս ամենի մեջտեղում շարել չրերը: Սննդային թաղանթի օգնությամբ՝ ռուլետ փաթաթել, թելով մի կողմից կապել, մյու կողմում տեղադրել սխտորի պճեղը, մի քանի շերտ թաղանթ էլ վրան փաթաթել, ապա՝ կապել: Կաթսայի մեջ ջուր եռացնել, փաթեթը դնել մեջը, եփել 35 րոպե, հանել ջրից, թողնել սառչի, թաղանթի ծայրերից կտրվածք անել, որպեսզի հեղուկը հոսի, դնել տախտակին, վրան էլ տախտակ և թեթև ծանրություն դնել, 2 ժամով դնել սառնարանը՝ որպեսզի ամրանա, ազատել թաղանթից, կտրտել և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով գալանտին
հավ 1 հատ
Հավի բուդ 2 հատ
սալորի չիր 60 գրամ
բաստուրմա 60 գրամ
սխտոր 1 պճեղ
սպիտակուց 2 հատ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3080 դրամ,
իսկ կալորիականությունը ` 487 կկալ