Հավի լյարդով պաշտետ շատ համեղ Թռչնամսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Ձմռանը, երբ մանդարին շատ կար, հավի լյարդը պատրաստել ենք մանդարինով: Հիմա պետք է այն պատրաստել թթու խնձորով: Ի դեպ` պաշտետը կարելի է լցնել ոչ մեծ տարաների մեջ և 2 ամիս պահել սառնախցիկում և օգտագործել մաս-մաս:
Ինչպես պատրաստել հավի լյարդով պաշտետ
Կարագի կեսը թողնել մինչև սենյակային ճերմաստիճանի դառնալը: խնձորը կլպել, սերմատուփը հեռացնել, կտրտել, սոխը նույնպես կտրտել և խնձորի հետ 20գ կարագով տապակել` մինչև սկսեն թեթևակի վարդագունել, լցնել հարիչի թասի մեջ: Տապակի մեջ 30 գ կարագ դնել և հավի կիսած լյարդերը տապակել միջին կրակով` մինչև պատրաստ լինեն, աղ, պղպեղ և դարչին ավելացնել, խառնել: Լցնել հարիչի թասի մեջ, ավելացնել սերուցքը, հարել` մինչև միասեռ զանգված դառնա, լցնել թասի մեջ: Սենյակային ջերմաստիճանի 40 գ կարագը հարել` մինչև կրեմի նման զանգված ստացվի, շարունակելով հարել, մաս-մաս լցնել լյարդի զանգվածը, պաշտետը համտեսել, կիտրոնի հյութ, աղ, պղպեղ անել, մեկ անգամ էլ հարել, ապա այս զանգվածը լցնել սննդային թաղանթ փռած հարմար կաղապարի մեջ, հարթեցնել: Մնացած կարագը հալեցնել, լցնել պաշտետի վրա, սննդային թաղանթով ծածկել, մի քանի ժամով դնել սառնարանը:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավի լյարդով պաշտետ
կարագ 110 գրամ
սոխ 1 գլուխ
խնձոր 1 հատ
Հավի լյարդ 300 գրամ
կոնյակ 2 ճաշի գդալ
սերուցք 1 ճաշի գդալ
կիտրոնի հյութ 1 թեյի գդալ
աղ
սև պղպեղ
դարչին 1 պտղունց
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1580 դրամ,
իսկ կալորիականությունը ` 99 կկալ