Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Կոտլետ կրիաներ

Կոտլետ կրիաներ
Պատրաստեք կոտլետ կրիաներ հետևյալ բաղադրատոմսով
Կոտլետ կրիաներ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:



Ինչպես պատրաստել կոտլետ կրիաներ
Նրբերշիկները սկզբում կտրում ենք լայնությամբ, այնուհետև երկարությամբ: Նրբերշիկի ծայրի հատվածում դանակով անում ենք կտրվածքներ, որպեսզի ստացվեն “թաթիկներ”: Նույնը անում ենք ևս 2 նրբերշիկի հետ: Այնուհետև մնացած 2 նրբեշիկները բաժանում ենք 3 մասի: Ծայրի հատվածներից ստանում ենք կրիաների գլուխները՝ անելով փոքր կտրվածքներ որպես բերաններ, իսկ մեջտեղի հատվածից՝ պոչերը: Աղացած միսը համեմում ենք աղ և պղպեղով, ապա տալիս կոտլետի տեսք: Այնուհետև զգուշությամբ մսի մեջ ենք խրում կտրատված նրբերշիկները՝ ստանալով կրիա: Ժապավենաձև կտրատում ենք պանրի շերտերը և վանդակաձև շարում կոտլետների վրա: Եփում ենք ջեռոցում 30-35 րոպե 180 աստիճանում: Երբ պանիրը հալվում է, փակում ենք կոտլետները ֆոլգայով: Երբ կոտլետները արդեն եփված են լինում, հանում ենք ֆոլգան և թողնում այդպես ջեռոցում ևս 5 րոպե մինչև պանիրը ստանա կարմրավուն երանգ:
Զվարճալի կոտլետ “Կրիա”, որը անտարբեր չի թողնի ոչ մեկի:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կոտլետ կրիաներ
  տավարի միս 400 գրամ
  նրբերշիկ 5 հատ
  պանիր 100 գրամ
  աղ
  հատիկ պղպեղ 10 գրամ
  հազարի տերևներ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1300 դրամ,
իսկ կալորիականությունը ` 75 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top