Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Սնկով և պելմենիով պուտուկ

Սնկով և պելմենիով պուտուկ
Պատրաստեք սնկով և պելմենիով պուտուկ հետևյալ բաղադրատոմսով
Սնկով և պելմենիով պուտուկ շատ համեղ Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Սովորաբար պելմենին խաշում են և որևէ սոուսով կամ թթվասերով մատուցում: Պելմենիով շատ հետաքրքիր ջեռեփուկ է ստացվում, հատկապես, երբ այն պատրաստում են պուտուկի մեջ:



Ինչպես պատրաստել սնկով և պելմենիով պուտուկ
Ալյուրն ու աղը մաղել թասի մեջ, ավելացնել 1 ձվի 5 ճաշի գդալ ջրի խառնուրդը, պինդ խմոր շաղել, 7-8 րոպե հունցել, ծածկել, թողնել հանգստանա: Տավարի մսին քերած սոխ, աղ ու պղպեղներ ավելացնել, լավ հունցել: Կաթսայի մեջ 1 լ ջուր լցնել, ավելացնել խոշոր կտրտած գազարը, մեկ գլուխ սոխը, հատիկ պղպեղները, դնել կրակին: Հենց սկսի եռ գալ՝ աղ և դափնու տերևներ ավելացնել, եփել 3 րոպե, դափնու տերևները հեռացնել, կրակն անջատել, թողնել արգանակը թրմվի: Խմորը բարակ բացել, սովորականից փոքր շրջանակներ կտրտել, փոքրիկ պելմենիներ ձևավորել, շարել ալյուր շաղ տված ափսեի մեջ: Տապակի մեջ կարագի և բուսայուղի խառնուրդ տաքացնել, պելմենիները բոլոր կողմերից տապակել, տեղափոխել կավե պուտուկների մեջ, նույն յուղով տապակել ոչ բարակ շերտատած ագարիկոնը, տեղափոխել պուտուկների մեջ: Արգանակը քամել, պուտուկների մեջ գազաի կտորներ էլ դնել, այնքան արգանակ լցնել, որ պելմենիներն ու սունկը ծածկվեն: Կափարիչ դնել: Եփել 30 րոպե՝ 200° տաքացրած ջեռոցում: Մատուցելիս վրան թթվասեր դնել, կտրտած կանաչի շաղ տալ:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և պելմենիով պուտուկ
  ալյուր 1.5 թեյի բաժակ
  ձու 1 հատ
  տավարի միս 150 գրամ
  սոխ 1.5 գլուխ
  աղ
  սև պղպեղ
  սունկ 200 գրամ
  գազար 1 հատ
  կարագ 30 գրամ
  ձեթ 1 ճաշի գդալ
  դափնու տերև 3 հատ
  հատիկ պղպեղ 10 հատ
  մաղադանոս 0.5 փունջ
  թթվասեր 100 մլ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1340 դրամ,
իսկ կալորիականությունը ` 203 կկալ

Տեսանյութ

Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top