Մսով տաք նախուտեստ շատ համեղ Մսով ուտեստ է:
Այն ուտեստները, որոնք կարելի է մատուցել թե տաք, թե սառը շատ հարմար են: Այն, ինչ կմնա ճաշից հետո, կարող է սառը նախուտեստ դառնալ ընթրիքի կամ նախաճաշի համար:
Ինչպես պատրաստել մսով տաք նախուտեստ
Սոխը մանր կտրտել, կարագով տապակել՝ մինչև այն թափանցիկ դառնա, ավելացնել մանր կտրտած պղպեղը, սխտորը, տապակել 12 րոպե, կրակից վերցնել, թողնել սառչի: Աղացած միսը լցնել թասի մեջ, ավելացնել ձվի դեղնուցները, մանր կտրտած ապխտած երշիկը, համեմել աղ ու պղպեղներով, լցնել սառած սոխեռածի վրա, լավ խառնել: Ձվի սպիտակուցներին աղ ու մի պտղունց կիտրոնաթթու ավելացնել, հարել՝ մինչև պինդ փրփուր ստացվի: Ջեռոցի կաղապարի մեջ ալյումինաթղթի մեծ կտոր փռել, բուսայուղ քսել: Հարած սպիտակուցները լցնել մսի զանգվածի վրա, զգուշորեն խառնել, որպեսզի պղպջակները պահպանվեն: Խճողակը լցնել կաղապարի մեջ, ալյումինաթղթի եզրերը վրա բերել: Կաղապարը դնել նախապես 200° տաքացրած ջեռոցը, այնտեղ թողնել 40 րոպե, ապա ալյումինաթաղթի եզրերը հետ քաշել, քերած պանիր շաղ տալ և կրկին դնել ջեռոցը՝ մինչև պանիրը վարդագունի: Նախուտեստը հանել ջեռոցից, թողնել քիչ սառչի, ազատել ալյումինաթղթից, կտրտել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով տաք նախուտեստ
տավարի միս 500 գրամ
ձու 2 հատ
սոխ 1 գլուխ
սխտոր 1 պճեղ
կարմիր պղպեղ 1 հատ
ապխտած երշիկ 150 գրամ
պանիր 60 գրամ
կարագ 30 գրամ
կիտրոնի աղ 1 պտղունց
աղ
սև պղպեղ
կարմիր աղացած պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2090 դրամ,
իսկ կալորիականությունը ` 306 կկալ