Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Լցոնած կիսագնդեր

Լցոնած կիսագնդեր
Պատրաստեք լցոնած կիսագնդեր հետևյալ բաղադրատոմսով
Լցոնած կիսագնդեր Հայկական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:

Այսօր առաջարկում ենք հայկական խոհանոցի տոնական ուտեստներից մեկը պատրաստել: Ուտեստը պատրաստվում է մսով, բլղուրով և բանջարեղենի միջուկով:



Ինչպես պատրաստել լցոնած կիսագնդեր
Թասի մեջ լցնել լվացած և ջրքամած բլղուրը, միսը, սպիտակաձավարը, վրան կես գլուխ սոխ քերել, ավելացնել չոր նանան, բահարը, պղպեղները, մոտ 0.5 բաժակ ջուր ացելացնել և լավ հունցել: Պետք է համասեռ, կպչուն խմորի նման զանգված ստացվի, թողնել զանգվածը կես ժամ հանգստանա: Տապակի մեջ բուսայուղ լցնել, մանր կտրտած սոխը, գազարը, պղպեղներն ու նեխուրի ցողունները տապակել, համեմել աղ ու պղպեղներով, կտրտած մաղադանոս ավելացնել, խառնել, կրակն անջատել, թողնել սառչի: Մսով խճողակը մեկ անգամ էլ հունցել, եթե հանգստանալու ընթացքում զանգվածը շատ է պնդացել՝ ջուր ավելացնել: Սննդային թաղանթի վրա ձվից քիչ մեծ գունդ դնել, ձեռքով շրջանաձև բացել, վրան թաղանթ տարածել, գրտնակով 0.5 սմ հաստության հավասար շերտերի վերածել, տեղափոխել գոգավոր ամանի մեջ, վրայի սննդային թաղանթը հեռացնել: Ստացված խորության մեջ բանջարեղեն դնել, ծածկել 0.5 սմ հաստության խճողակի շրջանակով, եզրերը լավ փակել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, այն լրացուցիչ յուղել: Թասի պարունակությունը զգուշորեն շրջել ջեռոցի տապակին, կիսագնդերին բուսայուղ քսել: Տապակը դնել նախապես տաքացրած ջեռոցը, 190* ջերմությամբ եփել 30-35 րոպե:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լցոնած կիսագնդեր
  տավարի միս 300 գրամ
  բլղուր 1 թեյի բաժակ
  սպիտակաձավար 0.25 թեյի բաժակ
  սև պղպեղ 0.5 թեյի գդալ
  կարմիր աղացած պղպեղ 0.5 թեյի գդալ
  նանա 0.5 թեյի գդալ
  աղ 0.5 ճաշի գդալ
  կարմիր պղպեղ 1 հատ
  կանաչ պղպեղ 1 հատ
  գազար 1 հատ
  նեխուր 2 ցողուն
  սոխ 2 գլուխ
  սխտոր 2 պճեղ
  ձեթ
  մաղադանոս 0.5 փունջ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1430 դրամ,
իսկ կալորիականությունը ` 118 կկալ

Տեսանյութ

Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top