Խոզի լցոնած միս Իտալական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Այսօր անդրադառնալու ենք իտալակն խոհանոցին և պատրաստելու ենք կանաչ լցոնով և սոուսով խոզի միս:
Ինչպես պատրաստել խոզի լցոնած միս
Սպանախը խաշել, ջրքամել, լավ մզել, կտրտել, ավելացնել կտրտած սոխն ու սխտորը, ընկույզը, 80 գ քերած պանիրը, համեմել աղով, պղպեղով և մշընկույզով: Խոզի փափկամսի մեջ գրպան բացել, լցոնել սպանախի խառնուրդով, բացվածքն ամրացնել չոպիկներով, յուղով 2 կողմից տապակել, աղ ու պղպեղ անել, կողիկը դնել ջեռոցի տապակի մեջ, տեղափոխել 150* տաքացրած ջեռոցը, թողնել այնտեղ 12 րոպե: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, մակարոնը խաշել: Տապակի մեջ մնացած յուղին ավելացնել արգանակն ու գինին, եփել մինչև զանգվածը կես ընկնի, ավելացնել մանանեխը, մնացած 70 գ պանիրը, քիչ ջրով բացած օսլան, աղ ու պղպեղ անել, եփել 1 րոպե: Մակարոնը ջրքամել: Մակարոնն ու կողիկները դնել մատուցվող ափսեի մեջ, վրան սոուս լցնել և անմիջապես մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խոզի լցոնած միս
խոզի միս 500 գրամ
սպանախ 1 փունջ
սխտոր 1 պճեղ
սոխ 1 գլուխ
ընկույզ 50 գրամ
պանիր 150 գրամ
մշընկույզ 0.5 թեյի գդալ
յուղ 1 ճաշի գդալ
սպիտակ գինի 50 մլ
մանանեխ 1 թեյի գդալ
օսլա 1 թեյի գդալ
աղ
սև պղպեղ
մակարոն 300 գրամ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3090 դրամ,
իսկ կալորիականությունը ` 185 կկալ