Լավաշով և ձկով ռուլետ Հայկական Ձկնեղեն է:

Ինչպես պատրաստել լավաշով և ձկով ռուլետ
1 գլ սոխը մանր կտրտել, կարագով տապակել, ավելացնել քերած գազարը, տապակել՝ մինչև գազարը վառ երանգ ստանա, ավելացնել մանր կտրտած և ջրքամած սունկը, տապակել՝ մինչև հեղուկը գոլորշիանա, համեմել: Ձկան փափկամիսն առանձնացնել, 1 գլ.սոխի հետ աղալ, վրան 1 ձու ջարդել, կոճապղպեղ, աղ ու պղպեղ անել, խառնել: 2 Խաշած և կտրտած ձվերն ավելացնել կրակից վերցրած սոխեռածին, խառնել: Լավաշը 4 մասի կտրել, ամեն մասից ձկան խճողակն այնպես քսել, որ եզրերը բաց մնան, մեջտեղում երկարությամբ խճողակ դնել, տոլմայի նման փաթաթել, դնել յուղած տապակի մեջ: Ռուլետներին թթվասեր քսել, ցողել ավելացած կարագը: Տապակին ալյումինաթուղթ քաշել, դնել 200* տաքացրած ջեռոցը, եփել 30 րոպե, ալյումինաթուղթը հեռացնել, թողնել կարմիր կեղև կապի: Մատուցել կիտրոնի հետ:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լավաշով և ձկով ռուլետ












---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 3740 դրամ,
իսկ կալորիականությունը ` 720 կկալ