Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Գարեջրի սոուսով մսագնդեր

Գարեջրի սոուսով մսագնդեր
Պատրաստեք գարեջրի սոուսով մսագնդեր հետևյալ բաղադրատոմսով
Գարեջրի սոուսով մսագնդեր Եվրոպական Մսով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Հայտնի է, որ գրեթե բոլոր խոհանոցներում գինին օգտագործվում է ուտեստին թթվություն և բույր հաղորդելու համար: Գարեջուրն էլ է նույն նպատակով օգտագործվում, հիմնականում, Եվրոպայում:



Ինչպես պատրաստել գարեջրի սոուսով մսագնդեր
Սպիտակ հացի վրա ջուր լցնել, թողնել փափկի: Մեկ գլուխ սոխը մանր կտրտել, 1 ճաշի գդալ բուսայուղով տապակել, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, կրակից վերցնել, թողնել սառչի: Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրինձը եփել: Հացը լավ մզել, ավելացնել աղացած մսի վրա, ձու ջարդել, ավելացնել սառած սոխեռածը, համեմել աղ ու սև պղպեղով, լավ հունցել: Զանգվածից թաց ձեռքերով փոքր մսագնդեր ձևավորել, բուսայուղով տապակել, տեղափոխել ափսեի մեջ: Մեկ գլուխ սոխը մանր կտրտել, 2 ճաշի գդալ բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել ալյուրը, տապակել 1 րոպե, կրակից վերցնել, ավելացնել գարեջուրը, հարել, որ գնդեր չառաջանան, համեմել աղով, սև պղպեղով և մշընկույզով, դնել կրակին, թողնել եռ գա, գնդերը տեղափոխել սոուսի մեջ, եփել 15 րոպե. Մատուցել ջրքամած բրնձի հետ:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք գարեջրի սոուսով մսագնդեր
  տավարի միս 300 գրամ
  հաց 0.5 հատ
  ձու 1 հատ
  սոխ 2 գլուխ
  ձեթ
  ալյուր 3 ճաշի գդալ
  գարեջուր 0.5 լիտր
   աղ
  սև պղպեղ
  մշընկույզ
  մաղադանոս 0.5 փունջ
  բրինձ 1 թեյի բաժակ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1870 դրամ,
իսկ կալորիականությունը ` 343 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top