Կրեմ ապուր շատ համեղ Ապուր է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Կրեմ-ապուրները համեղ են, դիետիկ և օգտակար: Կրեմ-ապուրի պատրաստման ընթացքում բանջարեղենի վիտամինները պահպանում են իրենց հատկությունները, հետևաբար, ավելի օգտակար են, քան սովորական ապուրները:
Ինչպես պատրաստել կրեմ ապուր
Մանր կտրատել սոխը, տապակել ձիթապտղի յուղով մի քանի րոպե: Ավելացնել արգանակը, 5-6 րոպե թողնել կրակին: Ապա ավելացնել կարտոֆիլը, աղը և պղպեղը ու թողնել կրակին մինչև կարտոֆիլը եփվի: Բլենդերով հարել ապուրը, ավելացնել սերուցքը, եփել ևս 5 րոպե: Մատուցելուց կարելի է ավելացնել պարմեզան կամ կանաչի:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կրեմ ապուր
սոխ 250 գրամ
կարտոֆիլ 250 գրամ
մսի արգանակ 500 մլ
սերուցք 200 գրամ
ձեթ 3 ճաշի գդալ
աղ
սև պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2140 դրամ,
իսկ կալորիականությունը ` 158 կկալ