Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Մսով և սպանախով ապուր

Մսով և սպանախով ապուր
Պատրաստեք մսով և սպանախով ապուր հետևյալ բաղադրատոմսով
Մսով և սպանախով ապուր շատ համեղ Ապուր է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:



Ինչպես պատրաստել մսով և սպանախով ապուր
Տավարի աղացած մսին կես գլուխ քերած սոխ, փշրած չոր թարխուն, աղ ու պղպեղներ անել, լավ հունցել, անել ընկույզի չափ գնդեր: Կաթսայի մեջ կարագով սոխեռած անել, ավելացնել արգանակը, բրինձը: Հենց արգանակը սկսի եռալ` ավելացնել մսագնդերը, եփել` մինչև բրինձը գրեթե պատրաստ լինի: Ապուրին հալած պանիր ավելացնել, թողնել այն լուծվի, ավելացնել խոշոր կտրտած սպանախը, եփել ևս 3-4 րոպե, աղ ու պղպեղներ անել: Ընկույզը և սխտորը մանրացնել, միասին տրորել, 1-2 ճ. գդալ ապուրի ջուր ավելացնել, աղ ու կարմիր կծու պղպեղ անել: Սոուսը մատուցել առանձին:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մսով և սպանախով ապուր
  տավարի միս 300 գրամ
  սպանախ 3 փունջ
  սոխ 2 գլուխ
  թարխուն
  մսի արգանակ
  պանիր 50 գրամ
  կարագ 60 գրամ
  ընկույզ 50 գրամ
  բրինձ 60 գրամ
  սխտոր 2 պճեղ
  աղ
  սև պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2880 դրամ,
իսկ կալորիականությունը ` 113 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top