Հավով և պանրով ապուր Եվրոպական Ապուր է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Ինչպես պատրաստել հավով և պանրով ապուր
Հավի կրծքամիսը եփել, կտրտել խորանարդիկներով, կարտոֆիլն ու գազարը մաքրել, կարտոֆիլը կտրտել խորանարդիկներով, իսկ գազարը՝ կիսալուսնաձև: Հավի փափկամիսը մի փոքր տապակել ձիթայուղի մեջ, լցնել արգանակի մեջ, ավելացնել դափնու տերևները և հատիկ սև պղպեղը, եփել 7-10 ր.: Այնուհետև ավելացնել բանջարեղենը և 10-15 ր. եփել, ապուրին ավելացնել հալած պանիրը, խառնել, որ լուծվի: Վերջում լցնել աղը և կտրտած կանաչին:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով և պանրով ապուր
հավի կրծքամիս 400 գրամ
կարտոֆիլ 2 հատ
գազար 1 հատ
պանիր 200 գրամ
կանաչի
դափնու տերև
հատիկ պղպեղ
աղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1010 դրամ,
իսկ կալորիականությունը ` 183 կկալ