Դդմով խյուսապուր Հայկական Ապուր է:
Դդումն այն բանջարեղենն է, որն իր օգտակարությունը պահպանում մինչև հաջորդ բերքի հասունանալը: Այսօր կպատրաստ ենք դդմով ապուր:
Ինչպես պատրաստել դդմով խյուսապուր
Դդումը կլպել, կտրտել, վրան 0.5 լ արգանակ լցնել, շաքարավազ շաղ տալ, եփել՝ մինչև փափկի: Սոխը կտրտել, տապակի մեջ ձիթայուղով տապակել՝ հենց թափանցիկ դառնա՝ ավելացնել մանր կտրտած ծիծակը, տապակել 1 րոպե, ապա ավելացնել տրորած զիրան, համեմի սերմը, կոճապղպեղը, սխտորը, տապակել ևս 1 րոպե: Եփած դդումն ու սոխեռածը գործիքով խյուսի վերածել, ետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել մնացած արգանակը, համեմել աղ ու պղպեղներով, լավ խառնել դնել կրակին, եփել 4-5 րոպե: Խյուսապուրը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան սերուցք դնել, զարդարել համեմի տերևներով, դդմի սերմ շաղ տալ:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դդմով խյուսապուր
դդում 1 կգ
սոխ 2 գլուխ
սխտոր 2 պճեղ
կոճապղպեղ
հավի արգանակ 1 լիտր
ձեթ
շաքարավազ 1 թեյի գդալ
կծու պղպեղ 0.5 հատ
համեմի սերմ
համեմ 0.5 փունջ
սերուցք 200 մլ
աղ
սև պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 5800 դրամ,
իսկ կալորիականությունը ` 71 կկալ