Հավով և սպիտակ լոբով ապուր Եվրոպական Ապուր է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Ինչպես պատրաստել հավով և սպիտակ լոբով ապուր
Ձիթայուղի մեջ տապակել սոխը և սխտորը մոտ 5 ր., ավելացնել հավի կտրտած միսը, այնուհետև 1 բ. սպիտակ լոբի, պղպեղը և արգանակը: Մնացած 1 բ. լոբին լավ տրորել, խառնել մի փոքր արգանակի մեջ և ավելացնել ապուրին: Պարբերաբար խառնել մինչև եռա, աղ և պղպեղ ավելացնել և եփել 10 ր.: Մատուցելիս վրան թթվասեր լցնել, պանիր (քերիչով անցկացրած) և զարդարել համեմի տերևներով:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով և սպիտակ լոբով ապուր
սոխ 1 գլուխ
սխտոր 1 պճեղ
ձեթ 3 ճաշի գդալ
հավի միս 200 գրամ
սպիտակ լոբի 150 գրամ
կծու պղպեղ 2 հատ
աղ
սև պղպեղ
թթվասեր
պանիր
համեմ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1410 դրամ,
իսկ կալորիականությունը ` 129 կկալ