Սնկով ապուր շատ համեղ Ապուր է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Այսօր սնկով խյուսապուր ենք պատրաստելու: Սա հրաշալի, բուրավետ մի ապուր է, որը կզարդարի ցանկացած ճաշացանկ:
Ինչպես պատրաստել սնկով ապուր
Կիսաօղակների կտրտած սոխը տապակի մեջ քիչ ձիթայուղով տապակել՝ հաճախակի խառնելով: Գազարն ու նեխուրը ոչ մանր կտրտել: Կաթսայի մեջ քիչ ձիթայուղ լցնել, գազարն ու նեխուրը տապակել մոտ 8 րոպե, ավելացնել 4-8 մասի կտրտած սնկերը: Մեկ ամբողջական սունկ պահել՝ ձևավորման համար: Սոխը տապակել այնքան, որ այն դեղնաշականակագույն երանգ ստանա, կրակից վերցնել: Կաթսայի մեջ լցնել սպիտակ գինին, գցել ծիտրոնի ճյուղը, հասցնել եռման վիճակի, եփել 5 րոպե, ապա լցնել բանջարեղենի արգանակն ու սոխեռածը, աղ ու պղպեղ անել, եփել մոտ 10 րոպե, ապա ապուրը խյուսի վերածել, ետ լցնել կաթսայի մեջ, ավելացնել յուղոտ սերուցքը, տաքացնել՝ բայց չեռացնել: Պահած սունկը բարակ շերտերի կտրտել, կանաչ սոխի փետուրները օղակների կտրտել, պարմեզանը շերտերի կտրտել կամ քերել: Ափսեի մեջ լցնել, կանաչ սոխի օղակներ շաղ տալ, պարմեզանի և սնկի շերտիկ դնել, մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով ապուր
սունկ 400 գրամ
սոխ 2 գլուխ
գազար 1 հատ
նեխուր 2 ցողուն
սխտոր 2 պճեղ
ծիտրոն
սերուցք 200 մլ
սպիտակ գինի 250 մլ
պանիր 60 գրամ
կանաչ սոխ 2 ցողուն
ձեթ
աղ
սպիտակ պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1650 դրամ,
իսկ կալորիականությունը ` 39 կկալ