Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Նարնջով և դդմով ապուր

Նարնջով և դդմով ապուր
Պատրաստեք նարնջով և դդմով ապուր հետևյալ բաղադրատոմսով
Նարնջով և դդմով ապուր շատ համեղ Ապուր է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:

Տարվա այս շրջանում դդմով ապուրը հրաշալի ուտելիք է, դրան ավելացրեք նարնջի համն ու բույրը, և աննման ապուր կստացվի:



Ինչպես պատրաստել նարնջով և դդմով ապուր
Սոխը կտրտել, ձիթայուղի և կարագի խառնուրդի մեջ տապակել` մինչև թափանցիկ դառնա, ավելացնել մանր կտրտած դդումն ու կարտոֆիլը, մի քիչ տապակել, ապա այնքան արգանակ ավելացնել, որ զանգվածը ծածկվի, եփել` մինչև բանջարեղենը պատրաստ լինի: Նարնջի կեղևի դեղին շերտը կլպել, բարակ թելիկների կտրտել, նարնջի հյութը քամել: Դդմի կորիզը բովել: Ապուրը խյուսի վերածել, աղ ու պղպեղ անել, կրակն անջատել, ավելացնել նարնջի հյութը, համտեսել, ըստ անհրաժեշտության, շաքարավազ ավելացնել: Ապուրը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան ավելացնել դդմի ամբողջական սերմեր և նարնջի կեղևի թելիկները:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք նարնջով և դդմով ապուր
  դդում 500 գրամ
  կարտոֆիլ 1 հատ
  սոխ 1 գլուխ
  նարինջ 1 հատ
  կարագ 20 գրամ
  յուղ 1 ճաշի գդալ
  աղ
  սպիտակ պղպեղ
  շաքարավազ 1 պտղունց
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 630 դրամ,
իսկ կալորիականությունը ` 97 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top