Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Լոլիկով և քունջութով օղաբլիթ

Լոլիկով և քունջութով օղաբլիթ
Պատրաստեք լոլիկով և քունջութով օղաբլիթ հետևյալ բաղադրատոմսով
Լոլիկով և քունջութով օղաբլիթ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:



Ինչպես պատրաստել լոլիկով և քունջութով օղաբլիթ
Լոլիկի հյութն ու ջուրը խառնում ենք, մի քիչ տաքացնում ենք, ապա ավելացնում ենք խմորիչն ու շաքարավազը և լավ խառնում։ Այնուհետև ավելացնում ենք 2 ճ/գդ ալյուրը, լավ խառնում ենք, անձեռոցիկով ծածկում և 10-15 րոպեով տաք տեղ դնում։ Այնուհետև ավելացնում ենք 1,5 ճ/գդ ձիթայուղը, սոյայի սոուսը, աղը և խառնում ենք, որից հետո ավելացնում ենք մնացած ալյուրը և խմոր ենք հունցում։ Խմորը դնում ենք խոր ամանի մեջ, անձեռոցիկով ծածկում ենք և 40-50 րոպեով դնում ենք տաք տեղ, որ խմորը հասունանա։ Այդ ընթացքում խմորը 2-2,5 անգամ պետք է բարձրանա։ Արդեն հասունացած խմորը մի քանի հավասար մասերի ենք բաժանում (մոտավորապես 7 մաս պետք է ստացվի, կտրած խմորի չափից է կախված օղաբլիթի չափը)։ Խմորի մի մասը բարակ օվալաձև գրտնակում ենք, ձիթայուղով պատում, վրան քունջութ ցանում (չոր թավայում նախապես բովում ենք): Ապա ռուլետի տեսքով փաթաթում։ Ռուլետը մեջտեղից կիսում ենք, բայց ոչ մինչև վերջ։ Այնուհետև կտրած կեսերը ոլորաձև փաթաթում ենք ու եզրերը միացնելով շրջան ենք ստանում` օղաբլիթ։ Նույն կերպ պատրաստում ենք նաև մնացած օղաբլիթները։ Տապակը ձիթայուղով պատում ենք և օղաբլիթները տեղափոխում տապակի վրա։ Բուբլիկները մոտ 20-25 րոպե (ճշգրիտ ժամանակը կախված է ջեռոցից) թխում ենք մինչև 180-190 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում։ Օղաբլիթները պետք է ոսկեգույն դառնան։ Քունջութով օղաբլիթը կարող ենք մատուցել և տաք, և սառը վիճակում:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լոլիկով և քունջութով օղաբլիթ
  տոմատի հյութ 150 մլ
  ջուր 100 մլ
  խմորիչ 1.5 ճաշի գդալ
  շաքարավազ 1.5 թեյի գդալ
  աղ 0.5 թեյի գդալ
  սոյայի սոուս 2 ճաշի գդալ
  ձեթ 4 ճաշի գդալ
  ալյուր 3.5 թեյի բաժակ
  քունջութի սերմեր
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1140 դրամ,
իսկ կալորիականությունը ` 130 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top