Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Թաթար բորակի

Թաթար բորակի
Պատրաստեք թաթար բորակի հետևյալ բաղադրատոմսով
Թաթար բորակի Հայկական Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:

Թաթար բորակին հայկական խոհանոցի ամենապարզ և ամենասիրված ուտեստներից է: Այսօր կսովորենք այն պատրաստել:



Ինչպես պատրաստել թաթար բորակի
Ալյուրը մաղել թասի մեջ, մեջտեղում փոս անել: Ձուն ջարդել բաժակի մեջ, վրան 1 թ.գդալ աղ անել, 0.75 բաժակ ջուր լցնել, հարել: Այս հեղուկը լցնել ալյուրի վրա, խմոր հունցել. պետք է միջինից պինդ խմոր ստացվի: Խմորը մոտ 8 րոպե լավ հունցել, թողնել 15-20 րոպե հանգստանա: Սխտորը ճզմել, լցնել մածնի վրա, աղ անել, հարել, սոուսը պատրաստ է: Խմորը բարակ բացել, ցանկացած ձևով կտրտել, թողնել սեղանին 10-15 րոպե, որպեսզի թեթևակի չորանա: Ջրով մեծ կաթսան դնել կրակին, մեջը աղ գցել: Սոխը կտրտել, յուղով սոխեռած անել: Եռացող ջրի մեջ գցել թաթար բորակիները. հենց դրանք ջրի երես բարձրանան՝ փոքր քամիչով հանել ափսեի մեջ, վրան սխտոր-մածուն լցնել, խառնել, սոխեռած դնել և մատուցել:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թաթար բորակի
  ալյուր 1.5 թեյի բաժակ
  ձու 1 հատ
  աղ
  սոխ 2 գլուխ
  յուղ 3 ճաշի գդալ
  մածուն 0.5 լիտր
  սխտոր 2 պճեղ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 750 դրամ,
իսկ կալորիականությունը ` 237 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top