Դարչինով բլիթներ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Ես առաջին անգամ այպիսի բլիթներ պատրաստել եմ, երբ աղջիկս դեռ 1 տարեկան էր: Դրա համար էլ ամեն անգամ, երբ ես պատրաստվում եմ այսպիսի բլիթներ, նա ուղղակի ուրախությունից թռվռում է ու ուրախանում: Նա շատ է սիրում այս խխունջիկները և միշտ օգնում է:
Ինչպես պատրաստել դարչինով բլիթներ
Կաթը տաքացնել, ավելացնել 1 բաժակ շաքարավազ, 1 բաժակ ալյուր ու մի տուփ խմորիչ, խառնել: Ծածկել սրբիչով ու թողնել 10-15 րոպե: Երբ խմորի վրա պղպջակ առաջանա, ավելացնել ձու, ալյուր, որպեսզի խմորը պինդ լինի, սակայն մի քիչ կպչուն: Ավելացնել բուսական յուղ, 1-2 գդալ ալյուր ու լավ հունցել: Ծածկել սրբիչով կամ կափարիչով ու դնել տաք տեղ 1 ժամով: 1-1.5 բաժակ շաքարավազը խառնել մի տուփ դարչինի հետ: Երբ խմորը հասունանա, մի կտոր պոկել, գրտնակել վրան դարչինով շաքարավազ դնել: Ռուլետի նման փաթաթել ու նորից գրտնակել, նորից դարչին ու շաքարավազ դնել ու էլի փաթաթել, որպեզի միջուկը չթափվի: Խխունջի նման փաթաթել ռուլետը: Բլիթը դնել ալյուրոտ տապակի մեջ՝ պահպանելով որոշակի հեռավորություն: Մի քիչ դարչին ու շաքարի փոշի ցանել: Թխել 15 րոպե 200 աստիճանում:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դարչինով բլիթներ
ալյուր 6 ճաշի գդալ
շաքարավազ 2.5 թեյի բաժակ
կաթ 1 թեյի բաժակ
խմորիչ 10 գրամ
ձու 3 հատ
ձեթ 0.5 սուրճի բաժակ
դարչին
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 830 դրամ,
իսկ կալորիականությունը ` 339 կկալ