Վաֆլե գլանակներ կրեմով շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Այն պատրաստելու համար անհրաժեշտ է հատուկ վաֆլի պատրաստելու սարք: Այդպիսի գլանակներ ես մանկուց սիրում եմ: Առաջ մայրիկս էր պատրաստում, հիմա՝ ես: Կրեմի բաղադրատոմսը փոխել եմ, բայց գլանակները նույնն են մնացել: Նրանց մեջ կարելի է ցանկացած տեսակի կարագով կրեմ լցնել, մրգեր, պաղպաղակ: Ես խորհուրդ եմ տալիս խնձորով կրեմը:
Ինչպես պատրաստել վաֆլե գլանակներ կրեմով
Վաֆլիների պատրաստման եղանակը
Մարգարինը հալեցնել, մի քիչ սառեցնել, ավելացնել շաքարավազ, ձու: Լավ խառնել, անընդհատ ալյուր ավելացնել, լավ խառնել. Ավելացնլ ջուր: Խմորը պիտի ջրիկ ստացվի, ինչես նրբաբիթները: Նրբաբլիթների համար նախատեսված տարրան տաքացնել, 1ճ/գ խմոր լցնել նրա մեջ, տապակել մինչ կարմրի: Տաք վիճակում միանգամից գլանակ սարքել: ԿրեմԽնձորները մաքրել, կեղևը հանել, քերել մանր քերիչով ու շոգեխաշել թույլ կրակի վրա՝ փակ կափարիչով 15 րոպե, մինչ լավ փափկի: Ավելացնել շաքարավազ, կիտրոնի հյութ, վանիլին, սառեցնել: Ավելացնել ձու, օսլա ու լավ խառնել: Դնել թույլ կրակին ու եփել, մինչ թանձրանա: Հովացնել: Կարագը փափկեցնել սենյակային ջերմաստիճանում, հարել, հետո գդալ առ գդալ լցնել խնձորի զանգվածը, լավ խառնել: Կարևոև է, որպեսի կրեմի պատրաստման ժամանակ բոլոր բաղադրիչների ջերմաստիճանը համարյա նույնը լինի, եթե նրանցից որևէ մեկը տաք լինի, կարագը կհալչի ու կրեմը չի ստացվի: Հովացած գլանակների մեջ կրեմ լցնել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք վաֆլե գլանակներ կրեմով
մարգարին 250 գրամ
շաքարավազ 100 գրամ
ձու 3 հատ
ալյուր 100 գրամ
ջուր 1 թեյի բաժակ
խնձոր 0.5 կգ
շաքարավազ 150 գրամ
կիտրոնի հյութ 2 ճաշի գդալ
վանիլային շաքար
ձու 1 հատ
օսլա 2 ճաշի գդալ
կարագ 200 գրամ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1740 դրամ,
իսկ կալորիականությունը ` 487 կկալ