Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Կարկանդակ կաթնաշոռով

Կարկանդակ կաթնաշոռով
Պատրաստեք կարկանդակ կաթնաշոռով հետևյալ բաղադրատոմսով
Կարկանդակ կաթնաշոռով շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:

Այսօր առաջարկում ենք պատրաստել շատ պարզ կարկանդակՙ որը կարող է պատրաստել նաև անփորձ մարդը:



Ինչպես պատրաստել կարկանդակ կաթնաշոռով
Թասի մեջ մաղել ալյուրը, սոդան, փխրեցուցիչը, վանիլինը ավելացնել ¾ բաժակ շաքարավազը, խառնել, ապա ավելացնել փափուկ կարագը, յուղոտ փշուր ստանալ: Կաթնաշոռն ու 0.5 բաժակ շաքարավազը խառնել, վրան ջարդել ձվերը, հարել: Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, լցնել խմորի կեսից քիչ ավելին հարթեցնել, լցնել կաթնաշոռով միջուկը, հարթեցնել, վրան տարածել մնացած փշուրները: Կարկանդակը եփել 180° նախապես տաքացրած ջեռոցում՝ 25-30 րոպե մինչև ոսկեգույն դառնա, սառեցնել, ապա հանել կաղապարից, կտրտել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կարկանդակ կաթնաշոռով
  կարագ 125 գրամ
  ալյուր 2 թեյի բաժակ
  շաքարավազ 1.5 թեյի բաժակ
  փխրեցուցիչ 1 թեյի գդալ
  սոդա 1 թեյի գդալ
  կաթնաշոռ 400 գրամ
  ձու 2 հատ
  վանիլ 1 պտղունց
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1790 դրամ,
իսկ կալորիականությունը ` 265 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top