Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Ծիրանաջեմով և չրերով կեքս

Ծիրանաջեմով և չրերով կեքս
Պատրաստեք ծիրանաջեմով և չրերով կեքս հետևյալ բաղադրատոմսով
Ծիրանաջեմով և չրերով կեքս շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:



Ինչպես պատրաստել ծիրանաջեմով և չրերով կեքս
Ծիրանի ջեմը սոդայի և խնձորի քացախի հետ խառնում ենք և մի քանի րոպե հանգիստ թողնում։ Բաժակի մեջ լցնում ենք սև թեյը վրան ավելացնում ենք եռման ջուրը և թողնում ենք, որ թրմվի 10-15 րոպե: Ապա ջեմային զանգվածին ավելացնում ենք բուսայուղը, վանիլինը և խառնում ենք։ Ավելացնում ենք օսլան, նուշի ալյուրը 40 գր. և մնացած ալյուրն ու թեյը։ Չիրը մանր կտրատում ենք, ավելացնում խմորի մեջ և զգուշորեն խառնում։ Ստաղված խմորը լցնում ենք կեքսի համար նախատեսված ուղղանկյունաձև ձևամանի մեջ, վրան ենք լցնում նուշն ու մոտ 1 ժամով տեղափոխում ենք մինչև 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թողնում ենք, որ կեքսը սառչի, ապա վրան շաքարի փոշի ենք ցանում և մատուցում: Որպեսզի ամեն ինչ լավ ստացվի, ճիշտ կլինի բոլոր բաղադրիչները գրամներով չափենք և ճիշտ չափաբաժիններով լցնենք:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ծիրանաջեմով և չրերով կեքս
  ջեմ 200 մլ
  սոդա 1 թեյի գդալ
  քացախ 1 ճաշի գդալ
  ձեթ 100 մլ
  ալյուր 140 գրամ
  օսլա 70 գրամ
  տաք թեյ 100 գրամ
  ջուր 100 մլ
  սալորի չիր 200 գրամ
  նուշ 100 գրամ
  վանիլ 5 գրամ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1830 դրամ,
իսկ կալորիականությունը ` 112 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top