Վարսակի փաթիլներով չորաբլիթ շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Շատերը վարսակ չեն սիրում, այսօր կառաջարկենք վարսակի փաթիլներով չորաբլիթ պատրաստել:
Ինչպես պատրաստել վարսակի փաթիլներով չորաբլիթ
Վարսակի փաթիլները լցնել ջեռոցի տապակի մեջ և դնել 180° տաքացրած ջեռոցը, թողնել բաց շականակագույն երանգ ստանան: Ընթացքում խառնել: Կարագն ու շաքարավազը միասին հարել՝ մինչև զանգվածը սպիտակի, ավելացնել մանրացրած ընկույզը, վարսակի բոված փաթիլները, խառնել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, թեյի գդալով գնդեր դնել, 180* ջերմությամբ ջեռոցում եփել՝ մինչև դեղնաշականակագույն երանգ ստանան:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք վարսակի փաթիլներով չորաբլիթ
կարագ 150 գրամ
շաքարավազ 0,5 թեյի բաժակ
վարսակի փաթիլներ 2 թեյի բաժակ
ձու 1 հատ
վանիլ
կոճապղպեղ 0,5 թեյի գդալ
դարչին 0,5 թեյի գդալ
ընկույզ 30 գրամ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1120 դրամ,
իսկ կալորիականությունը ` 166 կկալ