Կաթնաշոռային կեքսեր շատ համեղ Թխվածքաբլիթ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Խորհուրդ եմ տալիս կաղապարների հետ փորձարկումներ անել: Ինչքան տարբեր լինի կեքսերի տեսքը, այնքան շատ կուրախանան երեխաները, կարեի է նաև դրանց մասին տարբեր հեքիաթներ ու պատմություններ հորինել: Միասին տարվեք ֆանտազիաներով, դա շատ պետք է երեխաներին, որպեսզի նրանք զգան որքան եք նրան սիրում: Ես նաև խորհուդ եմ տալիս ալյուր-ձավար հարաբերությունը փորձարկել: Ես խորհուրդ եմ տալիս 1/1 հարաբերությունը: Սակայն կարելի է նաև ուրիշ քանակությամբ դրանք խառնել և դա կփոխի համը: Սա շատ հարմար առիթ է փոքրիկին կաթնաշոռով կերակրելու, եթե նա այն չի սիրում: Կեքսերը սառը վիճակում ավելի համեղ են:
Ինչպես պատրաստել կաթնաշոռային կեքսեր
Կաթնաշոռը լավ մանրացնել: Ձվի դեղնուցն ու սիտակուցը առանձնացնել: Սպիտակուցը սառնարան դնել: Դեղնուցը շաքարավազի հետ հարել: Կարագը մի քիչ սառեցնել: Կաթնաշոռին ավելացնել դեղնուցը, կարագն ու թթվասերը: Սոդան եռացրած ջրով բացել, ավելացնել կաթնաշոռին ու լավ խառնել: Կստացվի կրեմանման զանգված, ավելացնել ալյուր ու սպիտակաձավար: Խառնել, սպիտակուղծցը, հարել: Ավելացնել խմորին ու լավ հարել: Դնել յուղով ու ալյուրով պատած կաղապարների մեջ: Թխել 20-30 րոպե 180 աստիճանում:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կաթնաշոռային կեքսեր
կաթնաշոռ 250 գրամ
ձու 3 հատ
թթվասեր 2 ճաշի գդալ
կարագ 50 գրամ
ալյուր 200 գրամ
սպիտակաձավար 100 գրամ
շաքարավազ 100 գրամ
աղ
սոդա 1 թեյի գդալ
ջուր 1 թեյի բաժակ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1160 դրամ,
իսկ կալորիականությունը ` 344 կկալ