Դդմիկով ռուլետ շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Նախուտեստային ռուլետները շատ հետաքրքիր ուտեստներ են, դրանք թույլ են տալիս, պատրաստման հիմնական սկզբունքը պահպանելով, փոփոխել հիմնական բաղադրիչները և նոր համեր ստանալ:

Ինչպես պատրաստել դդմիկով ռուլետ
Սոխը մանր քերել կամ հարիչով մանրացնել, քերել նաև դդմիկը, ավելացնել ձվերի դեղնուցները, ալյուրը, համեմել աղ ու պղպեղներով: Ձվի սպիտակուցներին աղ անել, հարել` մինչև պինդ փրփուր ստացվի, լցնել մնացած բաղադրիչների վրա, զգուշորեն խառնել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել, թեթևակի յուղել, լցնել խմորը, հարթեցնել, եփել 200° տաքացրած ջեռոցում` մինչև այն ոսկեշականակագույն դառնա: Սունկը շերտատել, բուսայուղով տապակել, ավելացնել մանր կտրտած սխտորը, համեմել աղ ու սև պղպեղով, ավելացնել սերուցքը, կափարիչ դնել, եփել 2-3 րոպե: Դդմիկով խմորաշերտը շրջել սննդային թաղանթի վրա, յուղաթուղթը հեռացնել: Խմորաշերտի վրա տարածել սնկի զանգվածը, քերած պանիրը, ռուլետ փաթաթել, սննդային թաղանթն էլ վրայից ձիգ փաթաթել, թողնել 15 րոպե, ապա թաղանթը հեռացնել, կտրտել և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք դդմիկով ռուլետ












Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1760 դրամ,
իսկ կալորիականությունը ` 407 կկալ