Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Բրնձով և բանջարեղենով չեբուրեկ

Բրնձով և բանջարեղենով չեբուրեկ
Պատրաստեք բրնձով և բանջարեղենով չեբուրեկ հետևյալ բաղադրատոմսով
Բրնձով և բանջարեղենով չեբուրեկ շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:

Այսօր պաս կերակուր ենք պատրաստելու: Չեբուրեկի միսը կփոխարինենք բանջարեղենով և բրնձավ, իսկ համը կստանանք վարունգի և համեմունքի միջոցով:



Ինչպես պատրաստել բրնձով և բանջարեղենով չեբուրեկ
Թասի մեջ 250 մլ եռջուր, 50 մլ բուսայուղ, 0.5 թ.գդալ աղ լցնել, խառնել, ավելացնել 200 գ ալյուր, խմոր շաղել, ապա քիչ-քիչ այնքան ալյուր ավելացնել, մինչև ձեռքերին չկպչող, փափուկ խմոր ստացվի: Խմորը հունցել, ծածկել, թողնել մի քիչ հանգստանա: Մանր կտրտած սոխը բուսայուղով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել մանրացրած սխտորը, կես րոպեից ավելացնել խոշոր քերած գազարը, մանր խորանարդների կտրտած վարունգը, տապակել՝ մինչև վարունգը փափկի, համեմել սոյայի սոուսով, պղպեղներով, համեմի սերմով, կրակն անջատել, ավելացնել խաշած և ջրքամած բրինձը, ըստ անհրաժեշտության, աղ անել, խառնել, թողնել սառչի: Տապակի մեջ բուսայուղ տաքացնել: Խմորից գնդեր պատրաստել, 2-3 մմ հաստությամբ գրտնակել, մի կեսին խճողակ դնել, մյուս կեսը վրա բերել, եզրերը լավ ամրացնել և 2 կողմից տապակել՝ մինչև չեբուրեկը կարմիր կեղև կապի: Տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Մատուցել տաք:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք բրնձով և բանջարեղենով չեբուրեկ
  ալյուր 400 գրամ
  բրինձ 130 գրամ
  գազար 1 հատ
  վարունգ 230 գրամ
  սոյայի սոուս 4 ճաշի գդալ
  համեմի սերմ
  սև պղպեղ
  կարմիր աղացած պղպեղ
  սոխ 1 գլուխ
  սխտոր 1 պճեղ
  ձեթ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 900 դրամ,
իսկ կալորիականությունը ` 84 կկալ

Տեսանյութ

Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top