Խմորապատ ռուլետ շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:

Ինչպես պատրաստել խմորապատ ռուլետ
Սոխը մանր կտրտել, կարագով տապակել՝ մինչև թափանցիկ դառնա, ավելացնել մանր կտրտած սխտորն ու մաղադանոսը, խառնել, կրակն անջատել, թողնել սոխեռածը մի քիչ սառչի: Ձուն ջարդել թասի մեջ, լավ հարել: Խաշած ձվերը երկարությամբ կիսել: Ջեռոցը միացնել 180°, թողնել ջեռոցի տապակը տաքանա: Աղացած միսը համեմել աղ ու պղպեղներով, ավելացնել սոխեռածը, հարած ձվի մեծ մասը, շատ լավ հունցել: Շերտավոր խմորը ուղղանկյան ձևով բացել, աչքաչափով 3 մասի բաժանել, խճողակի կեսը ուղղանկյան ձևով մեջտեղի մասում տարածել, վրան շարել խաշած ձվերի կեսերը, դրանք ծածկել մնացած խճողակով, զանգվածին գլանի ձև տալ: Խմորի ազատ մնացած եզրերին, 45° անկյան տակ, 2.5-3 սմ հեռավորությամբ կտրվածքներ անել, ստացված ժապավենները հերթով վրա բերել, դրանով ծածկել խճողակը: Ստացված խմորապատ ռուլետը տեղափոխել յուղաթղթի վրա, հենց յուղաթղթով տեղափոխել ջեռոցի տաք տապակին, երեսին հարած ձու քսել: Տապակը վերադարձնել ջեռոց, ռուլետը եփել մոտ 40 րոպե՝ մինչև այն ոսկեգույն դառնա:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խմորապատ ռուլետ










Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2250 դրամ,
իսկ կալորիականությունը ` 472 կկալ