Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Լեհական վարենիկ

Լեհական վարենիկ
Պատրաստեք լեհական վարենիկ հետևյալ բաղադրատոմսով
Լեհական վարենիկ շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:



Ինչպես պատրաստել լեհական վարենիկ
Խաշած կարտոֆիլը և տնական պանիրը /կամ կաթնաշոռը/ միասին լավ տրորել կամ աղալ: Սոխը մանր կտրատել, տապակել քիչ բուսայուղով, ավելացնել մանր կտրատած և ջրքամած սունկը, տապակել մինչև հեղուկը գոլորշիանա, լցնել կարտոֆիլի զանգվածի վրա, ավելացնել 1 թ.գդ. թթվասեր, աղ ու պղպեղներ, լավ խառնել և մի կողմ դնել: Փոքր թասի մեջ 1 ձու ջարդել, հարել, ավելացնել կես բաժակ գոլ ջուր, 1 ճ.գդ. բուսայուղ, միասին հարել: Ալյուրը աղի հետ մաղել մեծ թասի մեջ, մեջտեղում փոս անել, լցնել հեղուկը, խմոր հունցել` ընթացքում, ըստ անհրաժեշտության ավելացնել ջուր, խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ: Խմորի կեսը բացել սեղանի վրա, կտրտել շրջանակներ, մեջը խճողակ դնել, եզրերն ամրացնել: Կաթսայի մեջ 3 լ ջուր եռացնել, 15-20 վարենիկ լցնել մեջը, եփել: Հենց բարձրանան ջրի երես, հանել մեջից ծակոտիներով գդալի օգնությամբ, դնել մատուցվող ափսեի մեջ, ավելացնել կարագ, թթվասեր և մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լեհական վարենիկ
  պանիր 300 գրամ
  կարտոֆիլ 3 հատ
  ձեթ 1 ճաշի գդալ
  պահածոյացված սունկ 150 գրամ
  սոխ 2 գլուխ
  թթվասեր 200 մլ
  աղ
  սև պղպեղ
  ալյուր 500 գրամ
  ձու 1 հատ
  ջուր 250 մլ
  կարագ 40 գրամ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1600 դրամ,
իսկ կալորիականությունը ` 337 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top