Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Շերտավոր կարկանդակ

Շերտավոր կարկանդակ
Պատրաստեք շերտավոր կարկանդակ հետևյալ բաղադրատոմսով
Շերտավոր կարկանդակ շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:

Եվրոպական երկրներում շատ են սիրում տարբեր լցոններով կարկանդակներ պատրաստել: Այսօր կպատրաստենք այդպիսի մի կարկանդակ: Հաշվի առեք, որ այն կարելի է պատրաստել խճողակի այլևայլ համադրություններով:



Ինչպես պատրաստել շերտավոր կարկանդակ
Սառը կարագը խոշոր քերել, վրան ալյուր մաղել, խառնել, ավելացնել գարեջուրը, աղ անել, հունցել, դնել սննդային թաղանթի մեջ, 1 ժամով դնել սառնարանը: Սոխը կտրել կիսաօղակներով, բուսայուղով տապակել, համեմել աղ ու կարմիր պղպեղով, կրակից վերցնել: Սամիթը և խոզապուխտը կտրտել, պանիրն ու խաշած ձվերը անցկացնել քերիչով, ձվերը համեմել: Խմորը հանել սառնարանից, 2 անհավասար մասի բաժանել, մեծ գունդը գրտնակել, տեղավորել բացվող կողերով կապարի մեջ: Խմորը պետք է կրկնի կաղապարի ձևն ու չափը: Ստացված ափսեի մեջ տարածել խոզապուխտը, հարթեցնել, վրան տարածել սոխեռածը, ապա` ջրքամած բրինձը, կտրտած սամիթը, ձվերը, քերած պանիրը: Խմորի փոքր գունդը բացել, տարածել ջեռեփուկի վրա, խմորի եզրերն ամրացնել, վրան հարած դեղնուց քսել, եփել 190° ջերմությամբ` 25-30 րոպե: Ջեռեփուկը կտրտել գոլ վիճակում:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք շերտավոր կարկանդակ
  ալյուր 400 գրամ
  գարեջուր 0,5 թեյի բաժակ
  կարագ 200 գրամ
  խոզապուխտ 300 գրամ
  սամիթ 0,5 փունջ
  ձու 4 հատ
  սոխ 4 գլուխ
  պանիր 100 գրամ
  աղ
  սև պղպեղ
  ձեթ
  բրինձ 75 գրամ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2200 դրամ,
իսկ կալորիականությունը ` 456 կկալ

Տեսանյութ

Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top