Հավով և բանջարեղենով ջեռեփուկ շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Մենք պատրաստել ենք փախլավայի բարակ, թափանցիկ խմոր՝ ֆիլո: Ասենք, որ այս խմորով ոչ միայն անուշեղեններ են պատրաստում, այլև՝ մսով ու բանջարեղենով շատ ուտեստներ: Այսօր կպատրաստենք դրանցից մեկը:
Ինչպես պատրաստել հավով և բանջարեղենով ջեռեփուկ
Սոխը կտրտել, 30 գ կարագի և 1 ճաշի գդալ բուսայուղի խառնուրդով տապակել 1-2 րոպե, ավելացնել մանր խորանարդների կտրտած հավի կրծքամիսը, խառնելով տապակել 5-6 րոպե, ավելացնել ալյուրը, խառնել, համեմել աղ ու պղպեղով, քարիով, ավելացնել 1 բաժակ կաթ, հասցնել եռման աստիճանի, ավելացնել մանր կտրտած բրոկոլին, 0.5 բաժակ ջրքամած կանաչ ոլոռը, խառնել և անմիջապես կրակից վերցնել: Թասի մեջ 1-2 ձու ջարդել, ավելացնել սերուցքը, համեմել, հարել: Մնացած կարագը հալեցնել, ջեռոցի կաղապարը լավ յուղել, մեջը մի քանի շերտ խմոր այնպես փռել, որ եզրերը թեթևակի կախվեն, դրանք յուղել, վրան տարածել մսով և բանջարեղենով խճողակը: Ֆիլո խմորի մի քանի շերտ հերթով գցել սոուսի մեջ և անկանոն ձևով դնել միջուկի վրա, պետք է անհարթ մակերես ստացվի: Վերջում նույն կերպ վրա բերել խմորի եզրերը, դրանք էլ օծել սոուսով և տապակը դնել 180° տաքությամբ ջեռոցի ներքևի հարթակին, եփել մոտ 40-45 րոպե:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք հավով և բանջարեղենով ջեռեփուկ
հավի կրծքամիս 250 գրամ
սոխ 1 գլուխ
կարագ 70 գրամ
ձեթ
ալյուր 1 ճաշի գդալ
կաթ 1 թեյի բաժակ
ձու 2 հատ
սերուցք 150 մլ
բրոկկոլի 50 գրամ
կանաչ ոլոռ 0.5 թեյի բաժակ
խմոր 250 գրամ
աղ
սև պղպեղ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1530 դրամ,
իսկ կալորիականությունը ` 341 կկալ