Կանաչիով և կաթնաշոռով բլիթներ շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ծննդյան սեղաններին:
Հայտնի է, որ բոլոր տեսակի սպիտակուցները պետք է կանաչու և բանջարեղենի հետ ուտել: Այսօր կաթնաշոռով և կանաչիներով բլիթ ենք պատրատելու:
Ինչպես պատրաստել կանաչիով և կաթնաշոռով բլիթներ
Կանաչիներն ու կանաչ սոխը մանր կտրտել, խառնել կաթնաշոռի հետ, վրան ձու ջարդել, համեմել աղ ու պղպեղներով, ծածկել, 15-20 րոպեով դնել սառնարանը: Ալյուրը համեմել աղ ու պղպեղներով, խառնել, լցնել տափակ ափսեի մեջ: Կաթնաշոռի խճողակից թաց ձեռքերով բլիթներ ձևավորել, թավալել ալյուրի մեջ, տապակել բուսայուղով, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Մատուցել գոլ` կտրտած թարմ լոլիկի և վարունգի հետ:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք կանաչիով և կաթնաշոռով բլիթներ
կաթնաշոռ 200 գրամ
ձու 1 հատ
ալյուր 100 գրամ
ձեթ
աղ
սև պղպեղ
լոլիկ 1 հատ
վարունգ 1 հատ
համեմ
սամիթ
կանաչ սոխ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 600 դրամ,
իսկ կալորիականությունը ` 142 կկալ