Եգիպտացորենով հաց շատ համեղ Խմորով ուտեստ է և կարելի է մատուցել Ամենօրյա սեղաններին:
Այսօր մի շատ հետաքրքիր հաց ենք պատրաստելու, որի բաղադրության մեջ ցորենի, եգիպտացորենի ալյուրներ կան և եգիպտացորենի հատիկներ: Եկեք չմոռանանք, որ եգիպտացորենի մեջ օրգանիզմի համար ընկալելի ոսկի կա, որի աննշան քանակն անգամ` շատ կարևոր է նյութափոխանակության համար:

Ինչպես պատրաստել եգիպտացորենով հաց
Թասի մեջ խառնել եգիպտացորենի և ցորենի ալյուրները, թթխմորը, շաքարավազն ու աղը, մեջտեղում փոս անել: Եգիպտացորենի պահածոյի հյութը լցնել կաթսայի մեջ, ավելացնել կաթը, մարմանդ կրակով տաքացնել, շրջել ալյուրի վրա, կարագ դնել և հունցել: Խմորը դնել ալյուր շաղ տված սեղանին և 6-8 րոպե հունցել` ընթացքում մաս-մաս լցնել եգիպտացորենի հատիկները: Խմորից գնդեր անել, դնել յուղած թասի մեջ, ծածկել և թողնել հասունանա: Ջեռոցը տաքացնել մինչև 220°: Եգիպտացորենով հացը թխել` մինչև կարմրի:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք եգիպտացորենով հաց








Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 620 դրամ,
իսկ կալորիականությունը ` 79 կկալ