Ջեմով պահքային թխվածք շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:
Ինչպես պատրաստել ջեմով պահքային թխվածք
Գոլ կաթի մեջ ենք լցնում խմորիչը և կես ժամ հանգիստ ենք թողնում։ Այդ ընթացքում խառնում ենք խմորի համար նախատեսված մնացած բաղադրիչենրը։ Երբ խմորիչը լուծվում է լցնում ենք պատրաստված զանգվածի մեջ և խմոր ենք հունցում։ 1-1,5 ժամով հանգիստ ենք թողնում, որ խմորը բարձրանա(2 անգամ պետք է շատանա)։
Պատրաստի խմորը 2 մասի ենք բաժանում։ Մի մասը շրջանաձև գրտնակում ենք, դնում հանվող ձևամանի մեջ (մոտ 26 սմ տրամագծով) և ձեռքերով եզրերը մի քիչ դեպի վերև ենք բարձրացնում (1,5-2 սմ բարձրությամբ)։
Գրտնակած խմորի վրա ենք լցնում ելակի ջեմն ու հավասարեցնում։ Խմորի երկրորդ կեսը գրտնակում ենք և բաժակով շրջաններ ենք կտրում։ Թխվածքի եզրերեով կտրած շրջանները միմյանց վրա ենք շարում։ Թխվածքի վրա կարող ենք քունջութ լցնել։ 15-20 րոպե հանգիստ ենք թողնում։ Թխում ենք 25-30 րոպե մինչև 210 աստիճան տաքացրած ջեռոցում։
Այս բաղադրատոմսի մեջ օգտագործվել է սոյայի կաթ, որը բուսական ծագում ունի: Շատ համեղ պահքային թխվածք, որի խմորը կարող ենք հաց թխող սարքի մեջ հունցել։ Դրա համար անհրաժեշտ է խմորի համար անհրաժեշտ բաղադրիչները հետևյալ հաջորդականությամբ լցնել հաց թխող սարքի մեջ. ջուրը, ալյուրը, բուսայուղը, շաքարավազը, աղը և խմորիչը, որից հետո միացնում ենք խմորի ռեժիմը և ամեն ինչ շատ հեշտ և արագ պատրաստ կլինի:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք ջեմով պահքային թխվածք
ալյուր 3 թեյի բաժակ
կաթ 1 թեյի բաժակ
ձեթ 3 ճաշի գդալ
շաքարավազ 2 ճաշի գդալ
աղ 1 թեյի գդալ
խմորիչ 1 թեյի գդալ
ջեմ 250 գրամ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 940 դրամ,
իսկ կալորիականությունը ` 136 կկալ