Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Թյունոսով և բրնձով աղցան

Թյունոսով և բրնձով աղցան
Պատրաստեք թյունոսով և բրնձով աղցան հետևյալ բաղադրատոմսով
Թյունոսով և բրնձով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Վերջին շրջանում մեր խոհանոցում մշտական տեղ են նվաճել բրնձով և ձկան պահածոյով աղցանները: Առաջարկում ենք այս բաղադրիչներով շերտավոր աղցան պատրաստել:



Ինչպես պատրաստել թյունոսով և բրնձով աղցան
Նախապես բրինձը եփել, սառեցնել: Թյունոսի պահածոյի յուղը դատարկել որևէ թասի մեջ, վրան ավելացնել կիտրոնի հյութը, շաքարավազը, 100 գ մայոնեզ լցնել, լավ խառնել: Խաշած ձվերը երկարությամբ զգուշորեն կիսել, սպիտակուցներն անվնաս առանձնացնել, իսկ դեղնուցը տրորել, լցնել խոհարարական օղակի մեջ, վրան տարածել ձկան տրորած զանգվածի կեսը, դրա վրա բրինձ լցնել, մի քիչ մայոնեզ քսել, ապա վրան դնել քերած խնձորի զանգվածը: Սոխը մանր կտրտել, խառնել ձկան մնացած պահածոյի հետ, լցնել օղակի մեջ, հարթեցնել, վրան քերել սառը կարագը, օղակը հեռացնել, լցնել ձկան յուղի հետ խառնած մայոնեզը, վրան դասավորել բարակ շերտատած սպիտակուցները՝ աշխատելով, որ դրանք պահպանեն ձևը: Զարդարել բալի հատիկով և մաղադանոսի տերևներով:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք թյունոսով և բրնձով աղցան
բրինձ 50 գրամ
պահածոյացված թյուննոս 350 գրամ
ձու 6 հատ
խնձոր 1 հատ
սոխ 1 գլուխ
կարագ 80 գրամ
մայոնեզ 200 մլ
կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ
շաքարավազ 1 թեյի գդալ
բալ
մաղադանոս 0.5 փունջ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2000 դրամ,
իսկ կալորիականությունը ` 676 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top