Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Մանթի ՚՚Գազարներ՚՚

Մանթի ՚՚Գազարներ՚՚
Պատրաստեք մանթի գազարներ հետևյալ բաղադրատոմսով Մանթի Գազարներ  շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:



Ինչպես պատրաստել մանթի գազարներ
Լոբին մի քանի ժամ ջրում թրջում ենք, իսկ ավելի լավ կլինի գիշերը ջրում թողնենք, առավոտյան ջուրը փոխենք և եփենք` մինչև պատրաստ լինի։ Կաղամբը մանր կտրատում ենք։ Թավայի մեջ ենք լցնում լոլիկի հյութը, սոյայի սոուսը, ավելացնում ենք կաղամբը և խառնում ենք։ Այնուհետև կափարիչով ծածկում ենք և թույլ կրակի վրա շոգեխաշում` մինչև պատրաստ լինի։ Այնուհետև ավելացնում ենք եփած լոբին, աղ ենք անում և խառնում։ Մանթիների միջուկը պատրաստ է։ Պատրաստում ենք խմորը։ Ալյուրը մաղում ենք և աղ ավելացնում: Գազարի հյութը 120 մլ. (գազարից հյութ ենք ստանում) հասցնում ենք եռման աստիճանի, ալյուրի մեջ փորվածք ենք անում և լցնում ենք գազարի հյութը։ Խմոր ենք հունցում, ծածկում և 30 րոպեով հանգիստ թողնում։ Այնուհետև խմորը 3 հավասար մասերի ենք բաժանում։ Խմորի յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակում ենք: 4 հավասար մասերի բաժանում։ Միջուկը դնում ենք խմորի ծայրամասում: Փաթաթում ենք և ծայրերը ամրացնում (ցանկության դեպքում գազարի պես ենք փաթաթում)։ Նշված բաղադրիչներից 12 հատ մանթի է ստացվում։ Մանթիները գոլորշու վրա եփում ենք։ Պահքի մանթիները ձևավորում ենք կանաչիով և մատուցում տաք վիճակում` սոյայի սոուսի հետ։
Կարող ենք տարբեր միջուկներով մանթի պատրաստել, կարևորն այն է, որ մթերքներն իրար հետ համադրելի լինեն:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք մանթի գազարներ
  ալյուր 1.5 թեյի բաժակ
  գազար 3 հատ
  կաղամբ 300 գրամ
  աղ
  կարմիր լոբի 100 գրամ
  տոմատի հյութ 70 մլ
  սոյայի սոուս 1.5 ճաշի գդալ
  սամիթ 5 ցողուն
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 690 դրամ,
իսկ կալորիականությունը ` 73 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top