Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Սնկով և ձիթապտղով աղցան

Սնկով և ձիթապտղով աղցան
Պատրաստեք սնկով և ձիթապտղով աղցան հետևյալ բաղադրատոմսով
Սնկով և ձիթապտղով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:

Ագարիկոնը միակ սունկն է, որը կարելի է հում ուտել: Այն հարկավոր է ուղղակի մարինացնել բուսայուղի և կիտրոնի հյութի խառնուրդի մեջ՝ չմոռանալով աղ ու պղպեղով համեմել:



Ինչպես պատրաստել սնկով և ձիթապտղով աղցան
Լվացած թարմ ագարիկոնը շերտատել, լցնել թասի մեջ: 3 ճաշի գդալ ձիթայուղի և 1,5 ճաշի գդալ կիտրոնի հյութի խառնուրդով մարինադ պատրաստել, համեմել աղ ու թարմ աղացած սև պղպեղով, լցնել սնկի շերտերին, խառնել, թողնել մարինացվեն: Լոլիկը, խաշած ձվերն ու պղպեղը կտրտել, մարոլի տերևները ձեռքով պատառոտել, լցնել թասի մեջ, ավելացնել ջրքամած ձիթապտուղը, մարինացված սունկը, աղ ու պղպեղ անել, մեկ անգամ էլ խառնել և մատուցել:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և ձիթապտղով աղցան
  սունկ 300 գրամ
  լոլիկ 1 հատ
  կարմիր պղպեղ 1 հատ
  ձու 3 հատ
  հազարի տերևներ 5 ցողուն
  կիտրոնի հյութ 1,5 ճաշի գդալ
  ձիթապտուղ 50 գրամ
  աղ
  սև պղպեղ
  ձեթ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 890 դրամ,
իսկ կալորիականությունը ` 320 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top