Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Լյարդով նախուտեստ

Լյարդով նախուտեստ
Պատրաստեք լյարդով նախուտեստ հետևյալ բաղադրատոմսով
Լյարդով նախուտեստ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Կաթնախմորուկներ պատրաստում են աշխարհի տարբեր ծայրերում: Դրանք տարբեր անուններ ունեն՝ բլինչիկ, գալետ, կրեպ և այլն. ամենուր դրանք շատ սիրված են: Այսօր առաջարկում ենք կաթնախմորուկով տորթ – նախուտեստ պատրաստել:



Ինչպես պատրաստել լյարդով նախուտեստ
Թասի մեջ ջարդել ձվերը, ավելացնել կաթը, ալյուրը, լավ հարել, ավելացնել հավի աղացած լյարդը, խառնել, մի կողմ դնել: Սոխը մանր կտրտել, տապակել բուսայուղով, ավելացնել մանր կտրտած կանաչ պղպեղը, քերած գազարը, տապակել՝ մինչև գազարը պատրաստ լինի, ավելացնել ճզմած սխտորը, կետչուպը, թողնել հեղուկը գոլորշիանա, կրակից վերցնել, ավելացնել մանր կտրտած մաղադանոսը, թողնել սառչի: Տապակը դնել կրակին, բուսայուղ քսել, կաթնախմորուկներ թխել: Ամեն անգամ խմորը խառնելուց հետո վերցնել, քանի որ լյարդի մասնիկները թասի հատակն են իջնում: Սառած խճողակին այնքան մայոնեզ ավելացնել, որ զանգվածը հարմար լինի քսել, բայց ջրիկ չլինի: Տորթ ձևավորել՝ լյարդով շերտերին խճողակ քսել, դնել կաթնախմորուկի 2-րդ շերտը: Շարունակել՝ մինչև շերտերը վերջանան, վրան ձևավորել մայոնեզով և մաղադանոսի տերևներով, թողնել 20 րոպե, որպեսզի տորթը փափկի:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք լյարդով նախուտեստ
  Հավի լյարդ 500 գրամ
  ալյուր 0,5 թեյի բաժակ
  կաթ 0,5 թեյի բաժակ
  ձու 2 հատ
  կետչուպ 3 ճաշի գդալ
  մայոնեզ 100 գրամ
  սխտոր 3 պճեղ
  գազար 2 հատ
  կանաչ պղպեղ 1 հատ
  սոխ 1 գլուխ
  մաղադանոս 0,5 փունջ
  աղ
  սև պղպեղ
  ձեթ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1880 դրամ,
իսկ կալորիականությունը ` 333 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top