Սիսեռով և սպանախով աղցան շատ համեղ Աղցան է:
Սիսեռն, ըստ հին հնդկական սննդակարգի, իր մեջ երկնային՝ ջերմացնող, արևային էներգիա է պարունակում, դրանով էլ այն շատ արժեքավոր է: Առաջարկում ենք սիսեռով հնդկական աղցան պատրաստել:
---------------------------------------------------
Ինչպես պատրաստել սիսեռով և սպանախով աղցան
Հավանգի մեջ լցնել մանանեխի և նեխուրի սերմերը, ծեծել, լցնել թասի մեջ, ավելացնել կիտրոնի հյութը, ձիթայուղը, կարմիր պղպեղը, լոլիլկի մածուկը, մեղրը, աղ ու թարմ աղացած սև պղպեղ անել, լավ հարել: Պետք է զանգվածը թանձրանա: Սոուսին ավելացնել խաշած և ջրքամած սիսեռը, կլպած, հյութը հեռացրած և խորանարդաձև կտրտած լոլիկը, կլպած, կիսած, սերմերը հեռացրած, խորոնարդաձև կտրտած վարունգը, նույն չափի կտրտած պղպեղը: Աղցանը խառնել, 2 ժամով դնել սառնարանը: Մատուցելուց կես ժամ առաջ հանել սառնարանից, ավելացնել սպանախի տերևները, խառնել, թողնել սենյակային ջերմաստիճանի դառնա և մատուցել:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սիսեռով և սպանախով աղցան
սիսեռ 150 գրամ
մանանեխ 1 թեյի գդալ
նեխուր 0.5 թեյի գդալ
կիտրոնի հյութ 4 ճաշի գդալ
ձեթ 6 ճաշի գդալ
կարմիր աղացած պղպեղ 0.5 թեյի գդալ
տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
մեղր 2 ճաշի գդալ
աղ 0.5 թեյի գդալ
սև պղպեղ
լոլիկ 1 հատ
վարունգ 1 հատ
դեղին պղպեղ 0.5 հատ
սպանախ 1 փունջ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1990 դրամ,
իսկ կալորիականությունը ` 107 կկալ