Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Սիսեռով և բանջարեղենով աղցան

Սիսեռով և բանջարեղենով աղցան
Պատրաստեք սիսեռով և բանջարեղենով աղցան հետևյալ բաղադրատոմսով
Սիսեռով և բանջարեղենով աղցան շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Այսօր կներկայացնենք մի շատ հետաքրքրիր աղցան, որի հիմնական բաղադրիչը սիսեռն է, այն պասուց կերակուր է:



Ինչպես պատրաստել սիսեռով և բանջարեղենով աղցան
Կիտրոնը քամել: Գլուխ սոխը կիսել, շատ բարակ շերտատել, վրան աղ անել, լցնել կիտրոնի հյութի կեսը, խառնել, թողնել սոխը մարինացվի: Մեծ թասի մեջ սոուս պատրաստել, մանանեխը, կիտրոնի մնացած հյութը, մեղրը, ձիթայուղը, աղ ո ւպղպեղը լավ հարել, ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրտած սամիթը, խառնել: Սոուսին ավելացնել նախապես խաշած և ջրքամած սիսեռը, մանր կտրտած կարմիր պղպեղը, ձիթապտուղը, մարինացված սոխը, խառնել: Վերջում ավելացնել կիսած կամ 4 մասի կտրած մանր լոլիկը, զգուշորեն խառնել, մատուցելիս զարդարել կանաչ սոխի օղակներով:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սիսեռով և բանջարեղենով աղցան
  սիսեռ 1 թեյի բաժակ
  կարմիր պղպեղ 1 հատ
  սոխ 1 գլուխ
  սխտոր 1 պճեղ
  լոլիկ 100 գրամ
  ձիթապտուղ 60 գրամ
  մանանեխ 0.5 թեյի գդալ
  կանաչ սոխ 3 ցողուն
  սամիթ 0.5 փունջ
  ձեթ 1.5 ճաշի գդալ
  կիտրոն 0.5 հատ
  մեղր 0.5 ճաշի գդալ
  աղ
  սև պղպեղ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1070 դրամ,
իսկ կալորիականությունը ` 74 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top