Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Սնկով և բրոկկոլիով նախուտեստ

Սնկով և բրոկկոլիով նախուտեստ
Պատրաստեք սնկով և բրոկկոլիով նախուտեստ հետևյալ բաղադրատոմսով
Սնկով և բրոկկոլիով նախուտեստ շատ համեղ Աղցան է և կարելի է մատուցել Պասի ուտեստներ սեղաններին:

Պաս պահողներին հերթական ուտեստն ենք առաջարկում: Այս ուտեստները շատ հավասարակշռված են, դրանք շատ օգտակար են ու թեթև:



Ինչպես պատրաստել սնկով և բրոկկոլիով նախուտեստ
Բուսայուղը տաքացնել, շերտատած գազարը տապակել 1 րոպե, ավելացնել շերտատած նեխուրը, 1 րոպեից ավելացնել շերտատած սունկը, մի պտղունց աղ անել, կափարիչը դնել, շոգեխաշել 5 րոպե, համեմել պղպեղով, ավելացնել ոչ մանր կտրտած կանաչ սոխը, խառնել, կրակից վերցնել, թողնել սառչի: Կաթսայի մե ջուր եռացնել, աղ գցել, բրոկոլին գցել մեջը և ուղիղ 1 րոպեից ջրքամել, ողողել սառը ջրով: Բանջարեղենը խառնել, համեմել, սոուս լցնել, կտրտած կանաչի ավելացնել, խառնել և մատուցել:
---------------------------------------------------
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք սնկով և բրոկկոլիով նախուտեստ
  բրոկկոլի 500 գրամ
  սունկ 400 գրամ
  գազար 2 հատ
  նեխուր 5 ցողուն
  կանաչ սոխ 0.5 փունջ
  սոուս 0.25 թեյի գդալ
  ձեթ 2 ճաշի գդալ
  կանաչի
  աղ
  սև պղպեղ
  կարմիր աղացած պղպեղ
---------------------------------------------------
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 1180 դրամ,
իսկ կալորիականությունը ` 81 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top