Հարցումներ

Ի՞նչ ապրանքանիշի թթվասեր եք օգտագործում ձեր խոհանոցում







* Код  

Տես ավելին...

Արքայախնձորով տորթ

Արքայախնձորով տորթ
Պատրաստեք արքայախնձորով տորթ հետևյալ բաղադրատոմսով
Արքայախնձորով տորթ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:

Այսօր ամերիկյան հայտնի մի տորթ ենք թխելու: Այն պատրաստելը ժամանակ գրեթե չի խլում, բայց, տոնական տեսքի շնորհիվ, թվում է, թե այն պատրաստելիս երկար ժամանակ մի լավ չարչարվել եք:



Ինչպես պատրաստել արքայախնձորով տորթ
Ջեռոցի կաղապարի մեջ հալեցրած 50 գ կարագ լցնել, շաղ տալ շականակագույն շաքարավազը, հավասար տարածել, ապա շարել արքայախնձորի օղակները. Դատարկ տարածությունները լցնել բալի հատիկներով: Թասի մեջ մաղել ալյուրը, աղն ու փխրեցուցիչը, լցնել շաքարավազը, խառնել: Մեծ թասի մեջ ձու ջարդել, ավելացնել արքայախնձորի 4 ճ.գդալ հյութ, հալեցրած 1 ճ.գդալ կարագ, կաթը հարել, ապա ավելացնել չոր բաղադրիչները, խառնել, լցնել տապակի մեջ: Եփել 180° ջերմ.ջեոցում 50-55 րոպե, պատրաստ լինելը ստուգել չոփիկով: Տորթը շրջել մատուցվող ափսեի մեջ, սառեցնել, մատուցել:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք արքայախնձորով տորթ
  կարագ 80 գրամ
  շագանակագույն շաքարավազ 130 գրամ
  պահածոյացված արքայախնձոր 1 տուփ
  բալ 50 գրամ
  ալյուր 200 գրամ
  շաքարավազ 200 գրամ
  արքայախնձորի հյութ 4 ճաշի գդալ
  փխրեցուցիչ 1,5 թեյի գդալ
  աղ 0,5 թեյի գդալ
  կաթ 180 մլ
  ձու 1 հատ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2580 դրամ,
իսկ կալորիականությունը ` 242 կկալ
Если вы заметили ошибку, выделите текст и нажмите Ctrl+Enter, чтобы сообщить об этом администрации сервиса.

Այս բաժնում կարդացեք նաև

  Մեկնաբանություններ 0

Top