Խնձորով հունգարական պիռոգ շատ համեղ Տորթեր է և կարելի է մատուցել Տոնական սեղաններին:
Խնձորի օգտակարության մասին գիտեն բոլորը: Դրախտի կենտրոնում տեղադրված այս հրաշալի պտուղը համեղ է թարմ, եփած կամ խորոված վիճակում, և նաև շատ աղանդների հիմնական բաղադրիչն է:
Ինչպես պատրաստել խնձորով հունգարական պիռոգ
Ձուն 80 գ շաքարավազի և 1 ճ.գդալ սառը ջրի հետ լավ հարել,ավելացնել փափուկ կարագը, խառնել, ապա ավելացնել ալյուրի և փխրեցուցիչի խառնուրդը, էլաստիկ խմոր հունցել: Ջեռոցը տաքացնել 190°: Խմորը տարածել ջեռոցի բացվող կողերով տապակի մեջ, հարթեցնել, դնել ջեռոցը, թողնել այն ոսկեգունի: Այդ ընթացքում խնձորները խոշոր քերել, լավ մզել, ավելացնել մանրացրած ընկույզը, մնացած 100 գ շաքարավազը, դարչինը, ծեծած հիլը, վանիլինը, խառնել: Պատրաստի խմորաշերտը հանել ջեռոցից, վրան տարածել պաքսիմատը, խնձորի խճողակը, հարթեցնել, վերադարձնել ջեռոց, եփել 20-25 րոպե:
Ձեզ անհրաժեշտ է հետեւյալ բաղադրիչները, որպեսզի պատրաստեք խնձորով հունգարական պիռոգ
ալյուր 1.5 թեյի բաժակ
կարագ 100 գրամ
ձու 1 հատ
շաքարավազ 180 գրամ
վանիլ
փխրեցուցիչ 1 թեյի գդալ
խնձոր 4 հատ
ընկույզ 50 գրամ
հիլ
դարչին 2 պտղունց
պաքսիմատ 1.5 ճաշի գդալ
Բաղադրիչների ձեռքբեռման ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 2280 դրամ,
իսկ կալորիականությունը ` 223 կկալ